40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա 

Հայկ Մարությանն ամեն ինչ անելու է մանկապարտեզների ծառայությունների որակը բարձրացնելու համար

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը:  

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:

«Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. և աշխատավարձերի բարձրացում, և ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք: Այս պրոցեսը կամք և խստություն է պահանջելու, նաև տհաճ ու հաճելի պահեր, բայց այս ամենի միջով մենք պետք է անցնենք: Երկրները, պետությունները կայացել են այսպիսի ժամանակներում, երբ մարդիկ կանգ են առել մի պահ, հասկացել են, որ այլևս հնարավոր չէ այսպես առաջ գնալ ու սկսել են փոխվել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք որակապես փոխել մեր մանկապարտեզների իրավիճակը: Մենք անելիք ունենք, և այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը՝ ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը:

«Ցանկալի արդյունքի հասնելու համար մանկապարտեզներում իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացը պետք է լիարժեքորեն իրականացվի»,- ասել է քաղաքապետ Մարությանն ու պահանջել հետևողականություն առաջադրված խնդիրները լուծելու հարցում:

«Ամեն մի մանկապարտեզ տան նման է, եթե տան լամպը չես փոխում, բայց կարող ես, և մութ է, կներես, դու ես մեղավոր, որովհետև այդ մեկ լամպն այդքան թանկ չէ: Ուրիշ բան, եթե պետք է, օրինակ, սանհանգույցը վերանորոգել, համաձայն եմ, այդտեղ պետք է միանանք մենք: Իմ խնդրանքը հետևյալն է. այն, ինչ դուք ձեր ուժերով կարող եք անել, արեք և եկեք մեզ ասեք, որ այս աշխատանքներն իրականացրել ենք, բայց որոշ աշխատանքների մասով էլ այսքան գումար է պետք, և մենք չունենք: Երբ պահանջում են, ու այցելում ես մանկապարտեզ և հասկանում, որ պայմանները 20%-ով կարող են լավանալ հենց տեղում, հասկանում ես, որ այդ մարդը եկել է ինչ-որ բան ուղղակի ուզելու համար: Չի արել իրենից հասնող ամեն ինչը»,- ընդգծել է Հայկ Մարությանը :

«Աշխատանքային այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք պետք է կիրառվեն մանկապարտեզներում, բխում են առաջին հերթին քաղաքի բնակիչների շահերից»,-  իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ այդ սկզբունքների պահպանումը հստակ պահանջ է.

«Խնդրում ենք պահպանեք օրենքով տրված բոլոր այն իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեք: Գործեք միմիայն օրենքով և վստահեցնում ենք, որ որևէ մեկն իր աշխատանքային պրոցեսի ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպելու»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:  

Տնօրենները տեղեկացվել են նաև, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկսի մանկապարտեզներում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված