40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա 

Գեղարքունիքի մարզի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր

Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստն անդրադարձավ օրակարգային երեք հարցի: «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը:

Նա նշեց, որ համաժողովը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը 1200-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում:Ըստ զեկուցողի՝ համաժողովի նպատակն է՝ մարզում ներդրումների ներգրավում, բիզնես ծրագրերի իրականացում, աշխատատեղերի ստեղծում, իսկ կազմակերպվող միջոցառումների նպատակը՝ բիզնես ծրագրերի, գաղափարների հավաքագրումը, բազայի ստեղծումը, որը կառաջադրվի համաժողովի ընթացքում:

«Որպեսզի համաժողովն ավելի արդյունավետ անցնի եւ արդարացնի մեր սպասելիքները, մենք հորդորում ենք ձեզ՝ համայնքների կողմից մեր աշխատանքներում ներգրավել մեծ թվով տեղացի եւ արտերկրում բնակվող գործարարների, նրանց իրազեկել համաժողովի կարեւորության, բուն նպատակների, անելիքների, համագործակցության շարունակականության մասին: Մինչ ֆորումի մեկնարկը պետք է մեր համայնքներում արդեն ուրվագծված լինեն ներդրումային գաղափարները եւ ծրագրերը, ինչպես նաեւ գործարարների այն կազմը, ովքեր ցանկություն ունեն՝ մասնակցելու հայրենաշինությանը, առաջ քաշելու նորարարական գաղափարներ ու ծրագրեր, հիմնելու ձեռնարկություններ»,-ներկայացրեց Վարդուհի Մնացականյանը:

«Գեղարքունիքի մարզում 2018 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների եւ 2019 թվականի համայնքային բյուջեների մասին» հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ մարզի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 90.5 տոկոս, կամ պլանավորված 1մլրդ. 989մլն. 452 հազար 600 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1մլրդ 800մլն 7հազար 900 դրամ: Մարզում 100 տոկոսից ավել ցուցանիշներ են ապահովել 19 համայնքներ: 70-ից մինչեւ 100 տոկոս են ապահովել 20, 70 տոկոսից ցած արդյունք՝ 11 համայնքներ:

Ըստ զեկուցողի՝ սեփական եկամուտների 100 տոկոսանոց նիշի չապահովումը պայմանավորված է առանձին համայնքների թերացմամբ:« Ինչպես ցույց են տալիս փաստերը, առանձին համայնքներում անգործության պատճառով ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինները լիարժեքորեն չեն կատարել իրենց կողմից ստանձնած պարտադիր լիազորությունները, այլ նաեւ բացասաբար են ազդել մարզի միջին ցուցանիշների բավարար մակարդակի ապահովման վրա: Մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Վարդենիսի եւ Գավառի տարածաշրջանները»,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը:

«Գեղարքունիքի մարզում 2018 թվականին իրականացված աղբահանության վարձավճարների հավաքագրման արդյունքների եւ 2019 թվականին իրականացվող աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ մարզի 57 համայնքներից 2018 թվականի ընթացքում աղբահանություն իրականացվել է 31 համայնքում: Եւս 7 համայնքում այն իրականացվել է մասնակիորեն, իսկ մնացած 19 համայնքներում ընդհանրապես չի իրականացվել:

Աղբահանությունից որպես եկամուտ մարզի համայնքներում պլանավորվել է 176 միլիոն 115 հազար դրամ, որից փաստացի հավաքագրվել է 112 միլիոն 711 հազար դրամ: Աղբահանությունն ամբողջովին իրականացվել է ինքնածախսածածկման եղանակով:« Աղբահանությունը մարզի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ մեր գրեթե բոլոր համայնքները գտնվում են Սեւանա լճի ջրահավաք ավազանում: Այլ խոսքով, աղբահանության անտեսումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում եւ լճի էկոհամակարգի համար կարող է թողնել անդառնալի ու ծանր հետեւանքներ»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:Նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնականի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրտնտպետկոմի ներկայացուցչի, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի պաշտոնակատարի մասնակցությամբ անդրադարձ եղավ օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրման, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրներին:

Նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով օրակարգային բոլոր հարցերին: «Մեր աշխատանքը համատեղ է, ուստի մենք կարող ենք հաջողություն գրանցել միայն համատեղ աշխատանքում: Ես շատ եմ կարեւորում մարզի գործարարների մասնակցությամբ հրավիրվող համաժողովը, որին պետք է նախապատրաստվենք ամենայն լրջությամբ: Դրա համար կոչ եմ անում համայնքների ղեկավարներին՝ մանրամասնորեն վեր հանել տվյալ համայնքի զարգացման առաջնահերթ ուղղությունները, առկա հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը, ցուցակագրել մասնագետներին, գույքագրել հիմնախնդիրները, մշտական կապ պահպանել արտերկրում իրենց համայնքը ներկայացնող գործարարների հետ, ցուցաբերել բավարար ակտիվություն:

Համայնքապետեր ունենք, որ երկրե երկիր են անցնում, գտնում իրենց նախկին համերկրացի գործարարներին, միջոցներ հայթայթում՝ համայնքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Փոխարենը ունենք նաեւ համայնքապետեր, ովքեր այս ուղղությամբ տեղից չեն շարժվում: Ինչ վերաբերում է տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարմանը, ապա այն ոչ միայն պիտի կատարվի ամբողջությամբ, օրենքի պահանջին համապատասխան, այլ նաեւ ձեր գործունեությունը, բյուջետային ծախսերը պետք է լինեն թափանցիկ եւ հրապարակային:

Աշխատեք օրենքով ու կհամոզվեք, որ ձեր գործը շատ է հեշտանալու: Ինչ վերաբերում է աղբահանության խնդրին, ես հորդորում եմ աղբահանություն չիրականացնող համայնքներին՝ ելք գտնել աղբահանության իրականացման համար: Ի վերջո` մենք ապրում ենք Սեւանա լճի ափին, եւ բոլորիս գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Սեւանա լճի հետ, որի մաքրության ապահովումը բոլորիս գերխնդիրն է»-նիստը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին
Ամենադիտված