«Ժողովուրդ». ՍԴ-ն մերժել է դատավորներին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու դեպքում համաներում կիրառելու թույլտվությանը. նախկինում տուժողի վնասը չփոխհատուցելու դեպքում համաներում կիրառելն արգելված է եղել: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորների դիմումը` այդ օրենքը ճանաչելով սահմանադրական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)