Պատանի ծանրորդներն աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Սպորտ
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել:
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկեց 137 կգ և հրեց 168 կգ: 305 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ երկամարտում: Նույն քաշային կարգում երկամարտի 304 կգ արդյունքով (պոկեց 134 կգ, հրեց 170 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Ղահրամանյանը:
Այս քաշային կարգում երկամարտի 307 կգ արդյունքով պատանիների աշխարհի չեմպիոն դարձավ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Յուսեֆ Ալոթման Ալին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան