ԱԺ-ն 2 օրինագիծ ընդունեց
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագիծն ընդունվեց ԱԺ մարտի 13-ի նիստում:
Դրան կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ ձայներ չկային;
Նախածով առաջարկվում է թույլատրել մինչև այս տարվա մայիսի 1-ը Հայաստան ներմուծել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված և մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները:
Ազգային ժողովը նաև միաձայն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը: Օրինագծի օգտին կողմ քվեարկեց 113 պատգամավոր:
Երկրրոդ ընթերցման համար նախագծերի քննարկումը արագացված կարգով կանցկացվի մարտի 14-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)