Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց
Քաղաքական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր՝ մարտի 13–ին հետաձգվեց և նշանակվեց վաղը՝ ժամը 10.00–ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Այսօր քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեցին, բնականաբար, միացան քննիչի միջնորդությանը։ Նախաքննական մարմինը նույն փաստարկներն է ներկայացրել, վաղն արդեն մեր դիրքորոշումն ու փաստարկները կներկայացնենք»,– ասաց Հայկ Ալումյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)