Երգչուհի Յուլյա Նաչալովան ծանր վիճակով մոսկովյան կլինիկաներից մեկում է
Այլ
Երգչուհի Յուլյա Նաչալովան գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկում. նրա առողջական վիճակը ծանր է գնահատվում: Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին հայտնել է երգչուհու մենեջեր Աննա Իսաևան:
«Ի սկզբանե որևէ մեկը չէր կարող մտածել, որ այս ամենն այսքան կլրջանա, քանի որ կլինիկա ընդունվելիս այսքան լուրջ պատճառներ ու մտավախություններ չեն եղել: Սակայն երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»,- Instagram-ում գրել է Իսաևան:
Մենեջերը հրաժարվել է հրապարակել երգչուհու ախտորոշումը՝ առաջարկելով սպասել պաշտոնական տեղեկության:
Սակայն լրատվամիջոցները գրում են, որ Նաչալովային միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարք:
Նշենք, որ երբ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ երգչուհին ծանր վիճակում է գտնվում, անձամբ ինքը՝ Նաչալովան հայտնել էր, որ գտնվում է Հռոմում և կոչ արել մարդկանց՝ հանգստանալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)