Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են 

Ճիշտ կլիներ, որ պարոն Աշոտյանը ընդհանրապես լռեր. Ալեն Սիմոնյան

Քաղաքական

Երեկ Արցախում մեկնարկել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ ՝ Բակո Սահակյանը։  Նիստի ընթացքում արված ելույթների, Ադրբեջանական կողմի պատասխանի և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Իր խոսքում Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում երեկ նիստի ընթացքում արված Նիկոլ Փաշինյանի ելույթը։

-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում բացասական մեկնաբանություններ էր տալիս և ասում, որ 10 ամսում սա վարչապետի ամենավատ ելույթն էր։ Ինչպե՞ս եք վերաբերվում նախկին իշխանությունների մեկնաբանություններին՝ Արցախի հարցի և վարչապետի ելույթի վերաբերյալ։

-Անկեղծ ասած վաղուց չեմ հետևում Արմեն Աշոտյանի ելույթներին։ Իր հետ 6-րդ գումարման Ազգային ժողովում աշխատելուց հետո, բավականին հիասթափված եմ։ Միտում եմ տեսել ամեն ինչ փչացնելու, եթե նույնիսկ դա իրականության հետ կապ չունի։ Եվ այդ միտումը, նպատակը ունեցող գործչի ելույթները, ինձ համար կորցրեցին իրենց հետաքրքրությունը։ Քանի որ չեմ հետևում, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ինձ ավելի շատ կզարմացներ, եթե Դուք ասեիք, որ պարոն Աշոտյանը դրական է արձագանքել։ Դա ինձ կզարմացներ։ Ճիշտ կլիներ, որ նա ընդհանրապես լռեր։

-Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բայց այդ հայտարարության մեջ խաղաղասիրական միտումները ակնհայտ բացակայում էին։ Այս պարագայում Հայաստանը վարում է դրանց հասնելու քաղաքականություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, և արդյո՞ք միակողմանի խաղաղասիրությունը կբերի դրական կամ բացասական փոփոխություների

-Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը հաղթող ժողովուրդ են և բնական է, որ մենք ավելի շատ ենք միտված խոսելու ոչ թե սպառնալիքի լեզվով, այլ խոսելու մեր դիրքերից, որոնք ունենք։ Ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարությանը, դա ներքին շուկայի համար արված հերթական հայտարարությունն է։ Բայց նա շատ լավ գիտի, և բոլորը շատ լավ գիտեն, թե պատերազմի պարագայում ինչ հետևանքներ կլինեն  մեր հակառակորդի համար։ Միանշանակ պատերազմը և պատերազմական հորդորները ամենաբացասական բանն են, որ կարող է լինել, մանավանդ այս փուլում։

Մեր հարցին, թե Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները, և Ալիևի հայտարարությունը  կարո՞ղ են սպառնալիք լինել Հայաստանի համար։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դրանք նույնպես արվում են ներքին շուկայի համար․ «Ադրբեջանական կողմը կարող է անընդհատ զորավարժություններ անել, դա իրենց խնդիրն է»,- նշեց Սիմոնյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ վստահ է՝ հայ և Արցախի ժողովրդի, բանակի ուժի վրա․ «Պատերազմի վտանգ միշտ էլ կա, այլ հարց է՝ դու պատրաստ ես, թե՝ ոչ։ Կարծում եմ, որ մենք, ամենակարևորը՝ հոգեպես միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր տունը։ Բայց բնական է, որ ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար, որովհետև ամեն դեպքում պատերազմում հաղթող կողմ չի լինում»։

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ
Ամենադիտված