Քրեական գործ է հարուցվել Սոլակ համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ
Իրավունք
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»,- ասաց Խաչատրյանը;


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)