Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն
Սպորտ
Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:
Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գեւորգ Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)