Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ.
«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,-գրել է Մարությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)