«Հիմարություն է ամեն ինչ». Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել նիստին
Իրավունք
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է գտնվել իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
«Պարոն Քոչարյանը ներկա է նիստին, անընդհատ խոսում է, լիքը կարևոր բան է ասել։ Ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»,- ասաց Ռուբեն Սահակյանը։
Միջնորդության քննությունը վերսկսվել է այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)