Այսօր աշխատանքներն ավարտեցինք, վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով. Վիկտոր Մնացականյան
Հասարակություն
Այսօր աշխատանքներն ավարտեցինք, մենք ևս մի քանի օրվա աշխատանքներ ունենք, վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով,-այս մասին լրագրողներին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով: Մեր համար կարևոր են նաև ծառերը: Հատուկ տեխնիկա պիտի բերենք, որ այդ ծառերն ազատագրենք, նոր ապամոնտաժումը շարունակենք», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում այսօր՝ մարտի 14-ին, մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց էին իրականացնում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան