Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ 

Արցախի անկախությունը պետք է ճանաչվի. Հովսեփ Խուրշուդյան

Քաղաքական

Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու հարցը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է: Սա սկսվեց՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Մինսկի համանախագահների հայտնի հայտարարությունից հետո, թեև, վարչապետը պաշտոնավարման առաջին օրից էր սա կրկնում: Այնուհետև Արցախի ԱԽ համատեղ նիստում վարչապետ Փաշինյանն իր ելույթով մեկ անգամ հստակ նշեց բանակցային գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը... Չուշացավ նաև Ադրբեջանի արձագանքը. Ալիևը հայտարարությամբ հայտնել է, որ անընդունելի է համարում ՀՀ կառավարության՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Վերոնշյալ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ, որը նկատեց, որ միանշանակ դրական է գնահատում իշխանության դիրքորոշումը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ.

«Ներկա իշխանությունների դիրքորոշումից միայն հայտնի է մի դրույթ, որ Արցախը տեսնում են բանակցային կողմում: Ժառանգությունն էլ ժամանակին պնդում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելը և ավելին՝ մենք պնդում ենք՝ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի:  Բայց առնվազն որպես առաջին քայլ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ իրեն վերաբերվող հարցի քննարկումներում Հայաստանի իշխանությունը իրավասու չէ իր անունից բանակցելու: Նախկինում նման լիազորություն գուցե տրվել է, բայց հիմա այն չի կարող տրվել, որ Արցախը ներկայացվի  Հայաստանի իշխանությունների կողմից»,-նշեց Խուրշուդյանը:

Խոսելով Մինսկի համանախագահների հայտարարությունից՝ վերջինս նկատեց, որ համանախագահները ունեն միայն լիազորությունների որոշակի շրջանակ. «Իրենք չպետք է որոշեն, թե բանակցությունների ձևաչափն ինչպիսին պետք է լինի: Բանակցությունների ձևաչափը որոշում են բանակցող կողմերը: Նրանք ընդամենը միջնորդ են, իրենք կարող են խորհուրդ տալ, կարող են հորդորել, բայց որոշում կայացնող չեն և չեն կարող որոշել ֆորմատի վերաբերյալ որևէ հարց: Հորդորը պետք է հաշվի առնել, որովհետև, ամեն դեպքում, նրանք մեր գործընկերներն են, բայց պետք է անել այն, ինչ փաստարկված է և ինչը հիմնավոր է»,- ասաց Խուրշուդյանը և հավելեց, որ ներկա բանակցային ձևաչափով որևէ առաջընթաց չի արձանագրվել, ինչպես նաև այդ ձևաչափը իրավական որևէ հիմք չունի, քանի որ ամենասկզբից Արցախը եղել է բանակցային կողմ և բոլոր ձևաչափերում, այդ թվում նաև խաղաղության, զինադադարի փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունը կա. «Այսինքն  Արցախը հանվել է գործընթացից ապօրինի: Ապօրինի գործընթացն ինչպե՞ս կարող է հաջողության հասնել, ինչպե՞ս կարող է հովանավորությունը վայելել միջազգային ուժերի, որոնք նաև օրինականության երաշխավորներից մեկն են: Տվյալ դեպքում միջազգային իրավունքի բաղադրիչ մաս է բանակցային փաթեթը և բանակցային փաթեթի հիմնադրման նաև արձանագրություններն ու փաստաթղթերը»:

Խուրշուդյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն և պնդեն իրենց դիրքորոշումը նաև փաստարկներով. «Համանախագահներին, կարծում եմ, այլ բան չի մնալու, քան ընդունելը: Մանավանդ՝ իրենք էլ են ասում, որ վերջնական որոշում կայացնելիս Արցախը պետք է մասնակցի այդ գործընթացին»:

Անդրադառնալով հարցին, թե Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու պնդումն արդյո՞ք չի մեծացնում Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սկսելու վտանգը, Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմա Հայաստանը ավելի ուժեղ է, քան երբևէ՝ իր ժողովրդի  և իշխանության միասնությամբ: Եվ հիմա պատերազմի վտանգը շատ ավելի ցածր է, քան երբևէ եղել է, և Ադրբեջանը դա հասկանում է: Իսկ պատերազմի վտանգը կապված չէ հայտարարությունից կամ բանակցային ձևաչափից: Հենց Ադրբեջանը զգա, որ Հայաստանը թույլ է, հնարավոր է  նրա վրա հարձակվել՝ մի վայրկյան էլ չի կասկածի:  Իհարկե, եթե միջազգային միջավայրը, մթնոլորտը դրան նպաստի: Հայաստանը պետք է ինքնուրույն մարտահրավերների դիմակայելու ճանապարհները փնտրի, և այդ  ճանապարհին Արցախը բանակցային գործընթացից մեկուսացնել չի լինի»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում
Ամենադիտված