Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը Զոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալում ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում 

Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց 107 սուբվենցիոն ծրագիր

Քաղաքական

Նախորդ տարում Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվել է սուբվենցիոն 43 ծրագիր, իսկ այս տարի այդ թիվը կարող է լինել կրկնակիից ավելին, քանի որ 2019 թվականին մարտի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 41 համայնքներից ընդունվել եւ ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, Գեղարքունիքի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը, ըստ նախնական հայտերի, կազմում է մոտ 4 միլիարդ 664 միլիոն 45 հազար դրամ: Ներկայացված բոլոր ծրագրային հայտերն ուղղված են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալ-տնտեսական նշանակության խնդիրների կարգավորմանը։

«Այդ ծրագրային հայտերով նախատեսվում է ջրահեռացում, խմելու եւ ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցում եւ վերանորոգում, ոռոգման ջրանցքի, մայր ջրատարի հիմնանորոգում, փողոցների ջրամատակարարման համակարգի եւ ջրամբարի կառուցում, կիսախողովակների տեղադրում Ծակքար, Կարմիրգյուղ, Զովաբեր, Ավազան, Սոթք, Խաչաղբյուր, Լճավան, Լուսակունք, Ձորագյուղ, Գեղհովիտ, Վարդաձոր, Նորակերտ, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Վարդենիկ, Մադինա, Սարուխան, Գանձակ, Ճամբարակ, Շատվան, Տրետուք, Կուտական, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ազատ, Շատվան, Կութ, Դրախտիկ, Նորաբակ, Ջիլ, Աղբերք, Աստղաձոր, Ակունք համայնքներում եւ բնակավայրերում:

Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ասֆալտբետոնյա ծածկույթի, մայթերի եւ պուրակների հիմնանորոգում, գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգում, համայնքային նշանակության փողոցների արդիականացում է նախատեսվում Ծովազարդ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս, Վերին Գետաշեն, Ծակքար, Մարտունի, Լիճք, Վարդենիկ, Ծովինար, Գավառ, Հայրավանք, Կարմիրգյուղ, Շողակաթ, Երանոս, Գեղհովիտ, Աստղաձոր, Սեւան, Ծովագյուղ, Ներքին Գետաշեն, Լճաշեն, Ծովասար, Ակունք համայնքներում: Փողոցներում լուսավորության ցանցերի, պուրակների, զբոսայգիների, խաղահրապարակների կառուցում եւ հիմնանորոգում է նախատեսվում Ծովակ, Լճաշեն, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիկ, Մադինա, Մաքենիս, Գանձակ, Նորատուս, Շողակաթ, Աղբերք, Դրախտիկ, Ջիլ, Արտանիշ, Ծափաթաղ, Երանոս, Վարսեր, Սարուխան, Վարդենիս, Ներքին Գետաշեն համայնքներում եւ բնակավայրերում: Մանկապարտեզների կառուցում, մասնակի կամ կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, մշակույթի տների կառուցում եւ հանդիսությունների սրահների ներքին հարդարում, մասնակի հիմնանորոգում, հիմքի ուժեղացում, թանգարանի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի հիմնանորոգում, համայնքային ենթակայության շենքերի դռների եւ պատուհանների թարմացում է նախատեսվում Լճաշեն, Ծովագյուղ, Երանոս, Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վաղաշեն, Զոլաքար, Մարտունի, Ծակքար, Դդմաշեն, Լճափ, Ծովասար, Ծովինար, Մաքենիս, ճամբարակ, Վարդենիս համայնքներում: Էլեկտրական հաղորդման ենթակայանի կառուցում, թաղամասի գազիֆիկացում, գազատարի անցկացում, տեխնիկայի ձեռքբերում է նախատեսվում Ներքին Գետաշենում, Դրախտիկում եւ Ծովագյուղում»,-ներկայացրեց Վարդուհի Մնացականյանը: Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման հարցում առաջատարը Շողակաթ համայնքն է, որը ներկայացրել է 14 ծրագրային հայտ: Երկրորդ տեղում Գեղամասար համայնքն է՝ 11 ծրագրային հայտով, երրորդը՝ Ճամբարակը՝ 8 ծրագրային հայտով: Սարուխան համայնքը ներկայացրել է 5, Վարդենիս եւ Լճաշեն համայնքները՝ 4-ական ծրագրային հայտեր: Եվս 7 համայնք ներկայացրել են 3-ական ծրագրային հայտեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանել
Ամենադիտված