Սայաթ-Նովա գյուղի ջրանցքից դուրս են բերել անհայտ կորած Միշկո Այվազյանի դին
Հասարակություն
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։
Փաստի առթիվ Գ. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մ. Այվազյանը այս տարվա մարտի 14-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, և նա տառապել է հիշողության կորստով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբդրվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)