Մենք առաջարկում ենք լիարժեք ֆորմատի վերականգնում. ադրբեջանագետ պատգամավոր
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափ Արցախի վերադարձով ոչ թե դրա փոփոխություն, այլ լիարժեք վերականգնում է առաջարկում:
Այս մասին մարտի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:
«Մենք ֆորմատի փոփոխություն չենք առաջարկում: Մենք առաջարկում ենք լիարժեք ֆորմատի վերականգնում»,- ասաց Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)