Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում 

Պարոնա´յք պաշտոնակիրներ, եթե դեռ չեք թռել գետի վրայով՝ ինչու՞ եք ասում «հոպ». Մարինա Խաչատրյան (լուսանկարներ)

Հասարակություն

Իշխանափոխությունից հետո հանրությունն այնքան էր սպասում դրական փոփոխությունների, որ պատրաստ էր հավատալ` առաջին իսկ հայացքից աբսուրդային և անտրամաբանական թվացող ցանկացած հայտարարության։

Այդպիսի հայտարարություններից մեկը Առողջապահության նախարարության կողմից գովազդվող սանավիացիոն ծառայության ներդրումն է Հայաստանի Հանրապետությունում։

Այսօր Հայաստանում առկա ռեանիմոբիլները թույլ են տալիս առավելագույնս արագ կատարել ցանկացած վիճակում գտնվող հիվանդի տեղափոխում մարզերից մայրաքաղաք։ Այս պարագայում այնքան էլ տրամաբանական չէ օդային տրանսպորտի կիրառումը։ Ուղղաթիռի գործարկումն ավելի տրամաբանական է սարեր-ձորերում պատահարների արդյունքում տուժածներին տարհանելու տեսանկյունից, ինչը, համաձայնվեք, ԱԻՆ գործառույթն է։

Նշեմ, որ մենք չունենք այնպիսի մարզ, որտեղ հիվանդանոց կառուցված չլինի։ Անհրաժեշտ է միայն այդ հիվանդանոցները վերանորոգել, կահավորել, համալրել մասնագետներով և սարքավորումներով։

«Բան չմնաց» և «Ժամանեց»։

2019-ի մարտի սկզբին համացանցը «պայթեցրեց» Թորոսյանի ուղիղ եթերը այս թեմայով, որտեղ գեղեցիկ անիմացիոն ֆիլմ ցուցադրվեց։ Ինձ, մասնավորապես, հետաքրքրեց բժշկական սարքավորումների և պատգարակի տեղակայման և ֆիքսման հարցը։

2019թ-ի մարտի 9-ին Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ մեջբերում եմ․ «նախնական կարողեմ ասել, որ սանավիացիան կգործարկվի մինչև այս ամսվա վերջ։ Գրեթե բոլոր նախապատրաստական աշխատանքները ավրտվելեն, մնացել են վերջին շտրիխները»,-մեջբերման ավարտը։ [նկար 1]:

Այս բոլոր լավ նորություններից հետո թվում է, թե էլ ի՞նչը կարող է Մարինա Խաչատրյանի սրտով չլինել։

Մարինա Խաչատրյանի սրտով չէ ԿԵՂԾԻՔԸ։ Այն կեղծիքը, որը տաք-տաք մատուցվում է՝ վերջապես լույսի մի նշույլ տեսած ու հավատով լցված իմ ժողովրդին։

Ճշմարտությունը ջրի երես հանելու համար 25.01.19-ին, 20.02.19-ին և 06.03.19-ին ես հարցումներ հղեցի Առողջապահության նախարարին, որոնց պաշտոնական պատասխանները բացահայտեցին ճշմարտությունը և ողջ այս «օպերացիայի» էությունը (կցում եմ ստորև)։

Եվ այսպես

Իմ հաջորդ` ճշտող հարցմանը 26.02.19-ին ես ստացա պատասխան, որ «Էյրբաս» ընկերության ուղղաթիռի գնորդը հանդիսանում է «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ։ ԱՆ-ն գործարքի կողմի չի հանդիսանում։ Միաժամանակ ԱՆ-ն ուղղաթիռի վարձակալության հետ կապված որևէ գործընթաց չի իրականացնում [նկար 3]:

Թեև նախարար Թորոսյանը ս.թ. մարտի 9-ին մեզ խոստացել է սանավիացիայի գործարկում, բայց 13.03.19-ի ՀՀ ԱՆ պաշտոնական պատասխանում նշվում է, որ «ներկայումս ընթանում են բանակցություններ առողջապահության նախարարության և «Էյրբաս» ընկերության ուղղաթիռի գնորդը հանդիսացող «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ միջև` բժշկական սարքավորումների տեսակների և դրանց տեխնիկական պայմանների վերաբերյալ» [նկար 4]:

Եզրակացություն.

Վերլուծելով պատասխանատու և անպատասխանատու անձանց կողմից համացանցում տարածվող տեղեկատվությունը և ՀՀ ԱՆ պատասխանները` հանգում ենք այն եզրակացության, որ

  • ՀՀ ԱՆ-ն որևէ ուղղաթիռ ձեռք չի բերել
  • Ուղղաթիռների սեփականատեր «Արմենիան Հելիքոփթերսը» դրանք օգտագործվում է հիմնականում տուրիստական նպատակներով
  • Քանի որ  ՀՀ ԱՆ-ն ոչ գնել և ոչ էլ վարձակալում է ուղղաթիռ, ապա սանավիացիոն ծառայությունն իրականացնելու է «Արմենիան Հելիքոփթերսը»` բուժաշխատողների օգնությամբ
  • Դեռևս չի լուծվել ամենակարևոր` տեղափոխվող հիվանդի պատգարակի և կենսական նշանակության սարքավորումների ձեռքբերման, տեղակայման և ֆիքսացիայի հարցը։ Մինչդեռ նախարարի մակարդակով մեզ խոստացել են արդեն մարտ ամսվա վերջին մատուցել սանավիացիոն ծառայություն։

Մեկ նրբություն էլ. պատկերացրեք դեպք՝ պրակտիկ կյանքից. ուղղաթիռը տուրիստներին տարել է Գառնին, Արարատը և Սևանը ցույց տալու։ Տրվում է կանչ, տուրիստներին բացատրվում է, որ ուղղաթիռը պետք է գնա ծանր հիվանդ տեղափոխելու։ Բնականաբար, տուրիստներին չեն տանում հասցնում օրինակ՝ Ագարակ։ Վերադառնում են Երևան, տուրսիտներից ներողություն են հայցում, վերադարձնում են տուրի համար վճարված գումարը (պատկերացնենք), այնուհետև սկսում են ուղղաթիռից հանել այն նստարանները, որոնց տեղում պետք է լինի հիվանդի պատգարակը, միաժամանակ տեղադրում ու ֆիքսում են արհեստական շնչառության սարքը, սրտի աշխատանքը վերահսկող սարքավորումներ, դեֆիբրիլյատոր, թթվածնի բալոն և այլն։ Այնուհետև տեղադրում և ֆիքսում են հիվանդի պատգարակի առանցքը (որի վրա պատգարակը պետք է տեղադրվի)։ Չմոռանամ ուղղաթիռի լիցքավորման ժամանակի, բժշկական անձնակազմի մոբիլիզացիայի հարցի մասին։

ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԽԱԲԵԼ ԵՔ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ։

Հանրությանը տեղեկացրել եք, որ գնելու եք ուղղաթիռներ, այնուհետև` որ արդեն գնել եք։ Պարզվեց, որ ո՛չ գնորդն եք, ո՛չ  սեփականատերը, ո՛չ էլ վարձակալուն։

Այնուհետև, մանրամասն պատմել եք, թե ինչպես է կատարվելու հիվանդի տեղափոխումը, ցույց եք տվել դա անիմացիայի միջոցով և կազմակերպել «ռեալիթի շոու»։

Պարզվեց, որ ուղղաթիռները գործարկվում են տուրիստական նպատակներով և դուք դեռևս անգամ պատկերացում չունեք, թե ինչ սարքավորումներ են ձեռք բերվելու և ինչպես են դրանք տեղադրվելու։

Պարոնա´յք պաշտոնակիրներ, եթե դեռ չեք թռել գետի վրայով, ինչու՞ եք ասում «հոպ»։ Եթե դեռ այդ ուղղաթիռները պատրաստ չեն, ինչու՞ եք ժողովրդիս հույսով անում։

Հանրությունն էլ կարծում է, որ այդ ուղղաթիռներն իր շահերն են սպասարկելու։ Մինչդեռ, նշվել է, որ դրանք օգտագործվելու են բացառապես նախարարության պատվերով և թռիչքը վճարվելու է նախարարության, այսինքն՝ մեր բյուջեից, կամ կատարվելու է վճարովի հիմունքներով։

Ես հաջողություն եմ մաղթում այս ծրագրին և սպասում եմ նրա գործարկմանը մարտի վերջին։ Սակայն, ստիպված եմ լինել ռեալիստ և փաստերի վրա աչք չփակել։

 

Շարունակելի…

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել
Ամենադիտված