Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը աճուրդում վաճառվել է 390 հազար ֆունտով (լուսանկար)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը վաճառվել է աճուրդում:
Վաճառքի էր հանվել մասնագետի այն մաստակը, որը նա օգտագործել էր մանչեսթերյան թիմի կազմում իր վերջին խաղում: Նշենք, որ այդ խաղում մանչեսթերցիները 5:5 հաշվով էին ավարտել «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպումը: Մաստակը վաճառվել է 390 հազար ֆունտով:
Վաճառքից ստացված ողջ գումարը կփոխանցվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բարգերոծական ֆոնդին:
Ալեքս Ֆերգյուսոնը մանչեսթերյան թիմը գլխավորել է 1986-2013թթ-ն: Նրա գլխավորությամբ մանչեսթերցիները 13 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, 5 անգամ երկրի գավաթակիր, երկու անգամ էլ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Աղբյուր` The Sun, Sportbible


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)