Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կար նաև Ոչխարի օր
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ այսպես կոչված Քաղաքացու օրվա մասին շաբաթներ առաջ գրեց մամուլը, իշխանական քարոզիչները միաբերան պնդիւմ էին, որ սա հերթական fake news է։
Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը։
Ոչ մի ողբերգական բան այդ զավեշտի մեջ չկա։ Պարզապես գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելուց հետո եւս մեկ սանիտարահիգիենիկ գործ պետք է անել՝ չեղյալ անելով սույն խեղկատակությունը։
Հիշեք, որ ժամանակին Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆրանսիայում կար նաեւ Ոչխարի օր (պատմական փաստ է), որը վաղուց այլեւս չկա...»


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)