Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ․ Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրում առկա ինստիտուցիոնալ խնդիրների, նախկին համակարգից ժառանգած արատների մասին։ Վարչապետն իրավացիորեն արձանագրում էր, որ պետական կառավարման համակարգը ամբողջությամբ հիմնված է եղել կոռուպցիայի վրա։

Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օլիգարխիկ տնտեսությանը՝ հայտարարելով, որ ներկայումս օլիգարխիա, նախկին իմաստով չկա, որ բոլորը ազատ են զբաղվելու ձեռնարկատիրությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հիմնավոր ու փաստարկված կերպով ներկայացնում էր պետության համար կենսական, համակարգային նշանակություն ունեցող հիմնախնդիրները։ Սակայն, ցավոք, մենք նրանից չլսեցինք որևէ խոսք դրանք վերացնելուն ուղղված քայլերի, ծրագրերի մասին։ Խոսքն այդ հիմնախնդիրները վերացնելու ռազմավարության, հայեցակարգի մասին է, ոչ թե հատվածական գործողությունների, որոնք ներկայացնում էր վարչապետը։

Իրականում օլիգարխիան Հայաստանում չի վերացել։ Այո, այն գուցե չունի նախկին ազդեցությունը իշխանության, նրա կայացրած որոշումների վրա, սակայն օլիգարխիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Որովհետև անցած մեկուկես տարիներին իշխանությունն այդպես էլ չկարողացավ մշակել ու ներկայացնել Հայաստանի տնտեսության մոդելը, տնտեսական համամասնությունները ու բարիքի ստեղծման գործընթացը արմատապես փոխելու, վերափոխելու ռազմավարություն ու ծրագիր։ Արդյունքում մենք ունենք նախկին պետական կառավարման համակարգը և նախկին՝ օլիգարխիայի ու մենաշնորհների վրա հիմնված տնտեսական մոդելը։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը փոխելու համար անհրաժեշտ են ոչ թե մակերեսային, իրավիճակային, այլ համակարգային, ռազմավարական փոփոխություններ, ինչը գործող իշխանությունը կամ չի ցանկանում, կամ որ ավելի հավանական է՝ չի կարողանում իրականացնել։

Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանում գործում է այն նույն պետական կառավարման համակարգը, որը քսան տարի շարունակ սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին։

Հայաստանում գործում է այն նույն Սահամանդրությունը, որը գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակով՝ ներմուծելով սուպերվարչապետության արատավոր մոդելը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սակայն այս համակարգային արատները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի արել։ Պետական կառավարման համակարգի փոփոխության մեկերսային, ցուցափեղկային քայլ էր կառավարության նոր կառուցվածքի հաստատումը, որը սակայն ընդամենը մեխանիկական, թվաքանակի կրճատում ենթադրող քայլ էր, և ամենևին չփոխեց նախկին համակարգի տրամաբանությունը։

Նույնը վերաբերում է նաև Սահամանադրությանը, որը փոխելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն, թերևս չդիմանալով սուպերվարչապետության գայթակղությանը՝ հրաժարվեց դրանից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ։

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղցկեղի նման տարածված արատները, դրանց հիման վրա գործած պետական կառավարման համակարգը հնարավոր է վերացնել միայն արմատական փոփոխություններով՝ առաջին հերթին փոխելով այն սահմանադրական, իրավական բազան, որը ծնել է այդ համակարգերը։ Նոր իշխանությունը պետք է հիմնահատակ վերացնի այդ համակարգերը՝ ստեղծելով միանգամայն նոր ինստիտուտներ ու կառուցակարգեր, որոնք կսպասարկեն նոր Հայաստանի խնդիրներն ու նպատակադրումները։ Հակառակ դեպքում՝ մենք Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար լսելու ենք բոլորին առանց այդ էլ հայտնի խնդիրների արձանագրումներ՝ առանց դրանք լուծելու ծրագրերի, տարբերակների ու այլընտրանքների։

Այս համատեքստում չափազանց կարևոր է նախկին իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականի խնդիրը, ինչի մասին վերջերս խոսվում է այդքան հաճախ՝ ըստ էության դառնալով հանրային պահանջ։ Պետական կառավարման արատավոր, կոռուպցիոն համակարգը, օլիգարխիկ տնտեսությունը չի կարող վերանալ ու վերափոխվել առանց անցյալում դրանց գործունեությանը պետության կողմից տրված իրավաքաղաքական գնահատականի։

Գործող իշխանությունը, սակայն, գոնե առայժմ նման քաղաքական կամք չի դրսևորում՝ խաղաղ գոյակցելով մի կողմից նախկին համակարգի իներցիայի պայմաններում, մյուս կողմից՝ նախկին օլիգարխների միջավայրում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Ամենադիտված