ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. Ղահրամանյան Պուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներին Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան Միշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ը Սալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարանները Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունը Բասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով 

Կառավարությունն ընդունեց անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ

Հասարակություն

Կառավարությունն օգոստոսի 8-ին ընդունել է անպտղության հաղթահարմանն ուղղված որոշում:  Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս քայլով նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը՝ սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:     

2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Ըստ որի` բուժօգնության նշված ծավալներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

  1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված զինծառայող և  զինծառայողներին հավասարեցված անձ է,
  2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող,
  3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ, հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,
  4. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու/հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

N 568-Ն որոշման փոփոխություններով սահմանվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը: Ըստ այդ կարգի՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների  կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն: Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ:

Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման կարգի մասին տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան
Ամենադիտված