Հասնելու ենք նրան, որ Արցախի և Հայաստանի միջև լինի կապի վերջնական միասնական գին. ՀԾԿՀ նախագահ
Հասարակություն
Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում ռոմինգ ծառայության սակագների նվազեցմանը։
«Օգոստոսի 1-ից արդեն ուենք փաստացի իջեցում: Որոշ օպերատորներ գները հավասարեցրեցին ՄՏՍ-ի գներին, 45 դրամ մուտքային և ելքային զանգերը համապատասխան նվազեցվեցին՝ 38 և 25 դրամի: Արդեն ունենք պայմանավորվածություն, որ հունվարից սակագների էական նվազումներ են լինելու պարբերական՝ 6-ամսյա կտրվածքով, և արդեն 201թ.-ի հունվարի 1-ից սակագների շոշափելի նվազում կլինի», – ասաց նա:
Հարցին, որ այսքան ժամանակ հնարավո՞ր է եղել սակագներն իջեցնել, բայց չի արվել, իսկ արցախյան մոնոպոլիստը միլիոններ է աշխատել, Գարեգին Բաղրամյանը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին բանակցում են մոնոպոլիստի և օպերատորների հետ, և աշխատանքները տարվում են այն ուղղությամբ, որ ձևավորվի մեկ միասնական սակագին:
Դիտարկմանը, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը հովանավորվե՞լ է պետության կողմից, Բաղրամյանը պատասխանեց.«Չենք կարող այդպիսի բան ասել: Մեզ մոտ հեռահաղորդակցման ոլորտում էական զարգացումներ են եղել»:
Հարցին՝ ռոումինգը ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց. «Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին»։
Այսպիսով, 2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։ Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, այնուհետև՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող