Արմեն Գրիգորյանը՝ Արցախի ընտրություններին իր թեկնածության մասին
Քաղաքական
Վարչապետի ելույթը Արցախում կրկին տեղիք է տվել թյուր մտքերի: Մեր փորձագետների որոշակի շրջանակներ վարչապետի մեսիջները ճիշտ չեն ընկալել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արցախում կայանալիք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մեկնաբանելով վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Հայաստանը պետք է լինի Արցախում լեգիտիմ ընտրությունների երաշխավորը, Արմեն Գրիգորյանը ասաց, որ դա նշանակում է, որ Հայաստանը պարզապես աջակցելու է և ոչ թե միջամտելու
«Ես գրանցված եմ ՀՀ-ում, և այստեղ գրանցված որևէ անձ իրավունք չունի մասնակցելու Արցախի ընտրություններին: Մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևիցե տեղ քաղաքական նպատակներով Սահմանադրություն չպետք է փոխվի:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող