Վրաստանը չի համակերպվի 2008-ի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ․ Զուրաբիշվիլի
Այլ
Վրաստանը չի համակերպվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ, ձգտելու է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Շարունակվող բռնազավթմանը մեր պատասխանը հստակ է. մենք չե՛նք համակերպվի: Մենք չենք համակերպվի Գալիում և Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարման հետ: Մենք չենք հաշտվի մեր քաղաքացիների՝ աբխազների և օսերի իրավունքների, նրանց լեզուների և ինքնատիպության սահմանափակման հետ»,- ասված Է Զուրաբիշվիլիի՝ օգոստոսի 8-ին տարածված հայտարարության մեջ, որը նա արել Է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկսվելու 11-րդ տարելիցի կապակցությամբ: Նախագահը նշել Է, որ Վրաստանի պատասխանը պետք Է դառնա պետության քաղաքական ու տնտեսական կայունությունը: «Ճիշտ այնպես, ինչպես որ մենք 2005 թվականին կարողացանք ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը և ստեղծել նոր հարաբերություններ:
Գերմանիայի օրինակը մեզ ցույց է տալիս, որ հավերժական ոչինչ չկա. անհուսության նկատմամբ հաղթանակը միշտ հնարավոր է: Հակամարտության կարգավորումը ինչպես մեր, այնպես էլ նրանց գերակայությունն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ թույլ չի տա նոր սպառնալիքներ ստեղծել վրացական պետության համար: Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան զինված հակամարտությունը դարձավ երկրի նախկին իշխանություննների սխալների արդյունքը: «Անտարակույս, նախկին իշխանությունների մեծ սխալն այն էր, որ ճիշտ շեշտադրումներ չէին արվում»,- լրագրողներին ասել է Բախտաձեն՝ օգոստոսի 8-ին Թբիլիսիի գերեզմանատուն կատարած այցելության ժամանակ, որտեղ հողին են հանձնվել 2008 թվականի օգոստոսին զոհված վրացի զինծառայողները: Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունն իր քաղաքականությամբ հնարավոր դարձրեց «բռնազավթման պլանի իրականացումը»: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից զոհվել է 408 մարդ, այդ թվում՝ 170 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից և 224՝ քաղաքացիական անձ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող