Վերին Լարսի անցակետում կուտակվել է ավելի քան 500 մեքենա
Հասարակություն
Վրաստանի տարածքում ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների հետևանքով Վերին Լարսի Վրաստանի և Ռուսաստանի անցակետերում մեծ քանակությամբ մեքենաների խցանումներ են արձանագրվել:
Օգոստոսի 8-ին Մցխեթա-Գուդաուրի-Ստեփանծմինդա ճանապարհի 94-րդ կմ-ին կատարվող վերանորոգման աշխատանքների պատճառով ժամը 09:00-18:00-ը կարգելվի կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մնացած ժամանակահատվածում երթևեկությունը կլինի ազատ:
«Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ և հակառակը, ձևավորվել են մինչև 500 տրանսպորտային միջոցների հերթեր: Հսկիչ անցակետում ձևավորվել է ավտոմոբիլային մեծ հերթ Վրաստանի տարածքում ճանապարհների վերանորոգման աշխատանքների հետևանքով»,- ասված է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում հայտնվում են խցանման մեջ: Իրավիճակը սրում է նաև այն հանգամանքը, որ ամռան վերջին հսկիչ անցակետը արձակուրդային շրջանի, ինչպես նաև մրգերի արտահանման սեզոնի հետ կապված` արդեն իսկ գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող