Հայ ջրացատկորդները 4-րդն են Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանից Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում 358.80 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Ոսկե մեդալակիրը Ռուսաստանը ներկայացնող զույգն էր, իսկ արծաթե և բրոնզե մեդալները համապատասխանաբար բաժին հասան Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի մարզիկներին:
Նախորդ տարի ջրացատկորդները Եվրոպայի առաջնությունում դարձել էին բրոնզե մեդալակիրներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան