Էդուարդ Բաբայանի դեմ ցուցմունք տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը)։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող Բաբայանի գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է կեղծ ցուցմունք:
Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան