Ո՞ր պաշտոնյաներն են մեկնել արձակուրդ
Քաղաքական
Օգոստոսին ՀՀ կառավարության մի շարք պաշտոնյաներ և մարզպետեր մեկնել են արձակուրդ: Ներկայացնում ենք արձակուրդում գտնվող կամ արձակուրդ մեկնել պատրաստվող պաշտոնյաների ցանկը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը արձակուրդում կգտնվի օգոստոսի 12-14-ը:
Օգոստոսի 8-30-ը արձակուրդում է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նախարարներից շուտով արձակուրդ է մեկնելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ օգոստոսի 12-23-ը:
Շուտով արձակուրդ են մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ օգոստոսի 19-30-ը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ օգոստոսի 12-23-ը:
Նշենք նաև Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին, ում տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող