Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ՝ 91-ամյա Արուսյակ Ա-ի մահվան փաստով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Աշոտ Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 33 PO 924 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևոր Արուսյակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ էլ այսօր՝ օգոստոսի 9-ին մահացել է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող