Գիտնականներն արագ սննդի ռեստորանները ճարպակալման «օջախներ» են ճանաչել
Այլ
Մարդիկ, որոնք ապրում են ֆաստֆուդի կետերից ոչ հեռու կամ Էլ տան ճանապարհին անցնում են դրանց մոտով, մարմնի նկատելիորեն ավելի մեծ զանգվածի ինդեքս ունեն, քան իրենց քաղաքի տիպական բնակիչները: Այդ մասին գրել Է ամերիկացի տնտեսագետն այն հոդվածում, որը հրապարակվել Է PLoS One հանդեսում:
«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ մարմնի զանգվածի ինդեքսը կախված Է այն բանից, թե ինչ «սննդային միջավայրում» Է բնակվում մարդը: Ամեն օր մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարելու առողջ եւ վնասակար սննդի միջեւ, ինչն ազդում Է ավելորդ քաշի վա: Օրինակ, եթե ձեզ ճանապարհին ֆաստֆուդ ուտելու հարմար հնարավորություն Է հանդիպում, ապա դա կհանգեցնի մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման»,- պատմում Է Ադրիանա Դոռնելեսը Թեմպեի (ԱՄՆ) Արիզոնայի համալսարանից: Մյուս կողմից, լիարժեք ռեստորանների, ինչպես նաեւ այն խանութների ներկայությունը, որոնք ցածրկալորիական եւ դիետիկ սնունդ են վաճառում, իջեցրել Է մարմնի զանգվածի ինդեքսը: Մոտ ապագայում Դոռնելեսը պլանավորում Է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ հետեւելով այն բանին, թե հատկապես ինչ են անում քաղաքի բնակիչները տուն գնալու ճանապարհին, եւ ուսումնասիրել այն, թե ինչպես Է ֆաստֆուդն ազդում մյուս կենսական ցուցանիշների վրա, բացի ավելորդ քաշից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող