Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան Միշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ը Սալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարանները Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունը Բասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան Խմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհը Փոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներ Քվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսում Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան 156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակ 

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան այս պահին աշխատում է իր հնարավորության միայն տասը տոկոսով

Հասարակություն

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան այս պահին աշխատում է իր հնարավորության միայն տասը տոկոսով, բայց ունի մեծանալու ու արտադրության ծավալներն ավելացնելու բոլոր հնարավորությունները:  Գործարանն ունի նաև թափուր աշխատատեղեր: Այս մասին հուլիսի 10-ին ֆաբրիկայի բացման ժամանակ  լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ նշեց գործարանի համասեփականատեր  Գևորգ Գասպարյանը:

«Անպայման նոր  կարդերի  հարց պետք է լուծենք: Գործարանի հիմնական աշխատակիցները նախկինում՝ 30 տարի առաջ  նույն գործարանում աշխատող բանվորներն են,  նոր սերունդ կրթելու խնդիր կա: Ճիշտ է, խորհրդային տարիների աշխատակիցների թիվը հնարավոր չէ ունենալ. եղել է 1700 աշխատակից, որից   միայն 54 հաշվապահ է այդ ժամանակ ունեցել, բայց արտադրանքի ծավալը հասնում է Խորհրդային միությունում արտադրված ամբողջ մանվածքի ծավալներին: Հիմա տեխնոլոգիաներն են փոխվել և աշխատանքն ավելի է հեշտացվել՝ ավտոմատացման շնորհիվ »,-նշեց պատասխանատուն:

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկումը մի շարք  այլ ընկերությունների համար ևս  նոր աշխատատեղերի ստեղծման հիմք  կդառնա:  «Բամբակամանվածքայինը տեքստիլ արտադրության հիմքն է, ու եթե գործարանը հիմա աշխատեցնում ենք, նշանակում է կլաստերների նման նրա շուրջ կհամախմբվեն այլ փոքր  տեքստիլ  ընկերություններ՝ լուծելով աշխատատեղերի հարցը: Այսօրվա դրությամբ մեր գնորդը «Տավուշ-ձեռնոց»-ն է, որը երկար տարիներ հումքը ներմուծել է արտերկրից:  Սրանով վերջապես կազատվենք արտերկրից կախվածությունից»,-նշեց Գևորգ Գասպարյանը:

Համասեփականատերը նաև նշեց, որ այս պահին շուկան տեղական է, բայց մանրաթելերից պատրաստված իրերը՝ այս պարագայում ձեռնոցը, արտահանվում է: Հումքը՝ բամբակը, ներկրվում է, բայց պատասխանատուն հույս հայտնեց, որ ի վերջո Հայաստանում ևս կսկսեն բամբակի արտադրություն:  Ֆաբրիկայում նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

Մինչ վերագործարկումը, շահագործված տարածքում կատարվել են շինարարական աշխատանքներ, ամբողջովին փոխվել է կառույցի տանիքը, լուծվել ջեռուցման խնդիրը: Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած 13 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներին
Ամենադիտված