Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Վրաստանում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեր բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, ով եզրափակիչում հաղթել է անգլիացի էթան Մուրին։
Պատվո հարթակին մեր չեմպիոնին պարգևատրել է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով Վրաստան է մեկնել քաջալերելու մեր բռնցքամարտիկներին։
Վրաստանում են նաև մեր տիտղոսակիր բռնցքամարտիկները, Հրաչիկ Ջավախյանը, Արտակ Մալումյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ովքեր նույնպես Վրաստան են մեկնել մեր մարզիկներին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան