Թրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Պրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ 9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանը ՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել LinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմ ՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետ 

Աստղագուշակ՝ օգոստոսի 11-ի համար

Այլ

Խոյ. Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։

Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս մասի համար ցանկալի չէ հանդիպումների ծրագրումը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացումներ են առաջացնում։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։

Ցուլ. Օրը հենց սկզբից լավ է դասավորվում, մեծ հնարավորություններ է բացում նշանի շատ ներկայացուցիչների համար։ Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։

Փողի և սիրո հետ կապված հարցերում ձեր բախտը բերում է, ընդ որում այնքան, որ ձեզ կարող են նախանձել։ Հարմար օր է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։

Երկվորյակներ. Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։

Ձեզ հաջողվում է հարթել հարազատների հետ ունեցած տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ վերջերս վիճել էիք։ Այսօր կարելի է մեծ գնումներ անել, հատկապես տան համար անհրաժեշտ իրեր։ Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել։

Խեցգետին. Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։

Դուք ընդհանուր լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում, և ոչ թե այն պատճառով, որ դուք զիջումների եք գնում։ Պարզապես դուք ասում եք այն, ինչ մտածում եք, և ձեզ ճիշտ են հասկանում։

Առյուծ. Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ հաճելի են։ Գործընկերների և ղեկավարների հետ հարաբերությունները հարթ և ներդաշնակ են կառուցվում։ Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։

Օրվա երկրորդ կեսը դժվար կլինի։ Կենսական տոնուսն ընկած է, դուք հոգնածություն եք զգում, բայց, այնուամենայնիվ, չեք ուզում թողնել սկսած գործերը։ Մինչդեռ լավ կլիներ հանգստանալ, իսկ ավելի ուշ, երբ ձեր ուժերը վերականգնված կլինեն, շարունակել մնացածը։

Կույս. Անբարենպաստ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումների համար։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։ Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։

Հնարավոր են չծրագրված այցեր։ Այսօր ծագած ֆինանսական խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում է առաջին հայացքից։

Կշեռք. Բարենպաստ օր է աշխատանքի համար, կարելի է բարձրանալ կարիերայի աստիճանով կամ եկամուտների նշանակալի ավելացման հասնել, ընդ որում այդ ամենը մեծ ջանքեր չեն պահանջի։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։

Օրը հարմար է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար։ Հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և շատ դրական էմոցիաներ կպարգևեն։ Հնարավոր է հաշտեցում ընտանեկան վեճից հետո կամ հարազատների հետ կոնֆլիկտների կարգավորում։

Կարիճ. Ստիպված եք ծրագրերը շտկել ընթացքում, օրը շատ անսպասելի բաներ կբերի իր հետ։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։

Դուք սուր զգացողությունների կարիք ունեք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ ռոմանտիկ հարաբերության սկիզբ։ Դրանց շարունակականությունը և լրջությունը կախված է միայն ձեզնից։

Աղեղնավոր. Չնայած որ օրն այնքան էլ բարենպաստ և հետաքրքիր չէ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հաճույքով են գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։

Ռոմանտիկ ժամադրությունները լավ են անցնում և երկար հիշվում։ Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք դուր գալ․ ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իմիջի հետ կապված փորձարարությունները հաջող կստացվեն։

Այծեղջյուր. Մարդկային շփումներում խնդիրներ կծագեն։ Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։

Օրվա երկրորդ կեսը նորությունների համար է, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ։ Հանգստացեք, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Դեռ ուշ չէ իրավիճակի վրա ազդելու և այն ձեր ուզած ուղղությամբ տանելու համար։

Ջրհոս. Երևակայության և պատրանքների ժամանակ չէ, պետք է մտածել իրերի իսկական դրության մասին։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք, չի բացառվում, որ դրանց պատճառով փոխվեն ձեր պլանները և հրաժարվեք նշանակված հանդիպումներից։

Այսօր ցանկալի չէ ուղևորության մեկնել։ Ռոմանտիկ ժամադրությունները շատ լավ չեն անցնի, սիրելիի հետ վեճի բռնվելու վտանգ կա։ Դուք իմաստուն կվարվեք, եթե հրաժարվեք դիտողություններ անելուց։

Ձկներ. Անհանգստության առիթներ կան, բայց անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, շուտով կմոռացվեն։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։ Անձնական հմայքը գործնական բանակցությունների ժամանակ իր դերն է խաղում։ Վերջինս աշխատում է այնտեղ, որտեղ առողջ դատողությունը և փաստարկները պարտություն են կրում։

Օրը հարմար է իրավաբանական և ֆինանսական տիպի հարցերի լուծման համար։ Ինչ որ մեկի վրա դուք հնարավոր է սառը մարդու տպավորություն թողնեք, բայց այն մարդը, ով արժանի է ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կարթնացնի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգ
Ամենադիտված