Կանխվել է խոշոր հրդեհի տարածումը Նորքի անտառում. աշխատանքները ղեկավարում է Ֆելիքս Ցոլակյանը
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։
Հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր վարչական շրջանից։
Հրշեջներին, քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ հսկայական հատվածներ փրկվել են կրակի ճիրաններ դառնալուց, այդ թվում՝ Նորքի անտառն ու հեռուստաաշտարակը։
Հրդեհի ամենաթեժ վայրում աշխատանքները ղեկավարում է անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարարի հանձնարարականով մեծ թվով հրշեջներ մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացնելու։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող