Գատչինայում երեխայի մկրտությունը վերջացել է սկանդալով (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Լենինգրադսկայայի շրջանի Գատչինա քաղաքում երեխայի մկրտությունը Մարիենբուրգի եկեղեցում վերջացել է սկանդալով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Մկրտության արարողության ընթացքում հոգևորականը կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում փոքրիկը ստացել է վնասվածքներ:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հոգևորականը գլխիվայր ընկղմում երեխային ջրի մեջ, չնայած որ նա արդեն բավականին մեծ է ավազանի համար:
Երեխայի մայրը դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից