Նաոմի Քեմփբելն ու Բելլա Հադիդը՝ ներքնազգեստի գովազդային արշավում (լուսանկարներ, տեսանյութ)
ԼուսանկարներՄոդել Բելլա Հադիդը և սուպերմոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել են ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում։ Հոլովակը հրապարակվել է ապրանքանիշի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Դենիել Ջեքսոնն է։
Հադիդից եւ Քեմփբելից բացի՝ նկարահանմանը մասնակցել են նաև ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Կորնելիուս Բեքհեմը, ավստրալացի դերասան Ջեյքոբ Էլորդին, ամերիկացի դիջեյ Թոմաս Ուեսլին, որը հայտնի է որպես Diplo, ամերիկացի երգչուհի Բեթ Դիտոն, չինացի երգիչ Չժան Իսինը, չինացի դերասանուհի Լին Յունը, պլյուս չափի մոդել Հեյլի Ֆոսթերը, ամերիկացի մոդել Կարա Թեյլորը, մոդել Էբի Չեմփիոնը եւ ամերիկացի դերասան Մեթյու Նոզկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)