Փողոցներով զբոսնող արջն ահաբեկել Է Իտալիայի քաղաքի բնակիչներին
Այլ
Խոշոր գորշ արջը ոչ մեծ իրարանցում Է առաջացրել Իտալիայի Սկաննո փոքր քաղաքում (Ակվիլայի նահանգ), երբ երեկոյան հայտնվել Է քաղաքացիների երեկոյան հանգստի հենց եռուն պահին: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 12-ին. կենդանին մարդկանց մոտ Է դուրս եկել ժամը մոտավորապես 22:30-ին (Երևանի ժամանակով 00:30-ին):
Սկաննոյում բնակիչներն ու զբոսաշրջիկներն արագորեն ուշքի են եկել անկոչ հյուրի հայտնվելուց հետո, որը հետաքրքրվել Է տեղի խանութների ցուցափեղկերով և քիչ Է մնացել մտնի պաղպաղակավաճառի կրպակ: Հետաքրքրասիրության զգացումն արագորեն հաղթահարել Է վախը, և մարդիկ սկսել են սմարթֆոններով լուսանկարներ և տեսագրություններ անել:
Սկաննոյի, որը գտնվում Է Աբրուցոյի, Լացիոյի և Մոլիզեի մարզերի Ազգային բնայգու տարածքում, մունցիպալիտետում ՌԻԱ Նովոստիին հաստատել են քաղաքի կենտրոնական մասում արջի հայտնվելու փաստը:
Ըստ որում, կոմունալ վարչակազմի ներկայացուցիչը նշել Է. «Մեր ազգային բնայգում բնակվում են վայրի շատ կենդանիներ, այդ թվում՝ գայլեր և արջեր: Երբեմն դրանք հայտնվում են նաեւ Սկաննոյի մերձակայքում, բայց մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքեր մեզ մոտ երբեք չեն եղել»,- նշել Է նա:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող