Խուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել Մոսկվային Վերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայր Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում «Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնի Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով «Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել է Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 

Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան. Յուրա Իվանյան

Հասարակություն

Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։ Այս մասին օգոստոսի 14-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան՝ քրեական գործի վարույթի հետագա շարունակության համար»,- ասաց Իվանյանը։

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», - ասված է եզրակացությունում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, սիկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:

Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:

Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունն, ամենայն հավանականությամբ կառավարելի է»: 

Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։

Միևնույն ժամանակ զեկույցում առկա են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առանձին դիտարկումներ որոշ թերությունների և խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենա Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սևանա լճի վրա:

Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Ամուլսարի  հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական և կենդանական աշխարհ, դրանց վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով Քննչական կոմիտեի կողմից 2018թ. նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային հավատարմագրված կազմակերպություններին նախաորակավորման ընթացակարգ:

2019թ. հունվարի 19-ին մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել է նախապատվությունը տալ «Էլարդ» ընկերությանը:

2019թ. փետրվարի 21-ին թիվ 148 որոշմամբ  Քննչական կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար` «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» ընկերության փորձագետների խմբին: Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը:  Համալիր փորձաքննության շրջանակում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում, Սևանա լիճը, Սպանդարյան–Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները: Երկրաբանության ազդեցության վրա գնահատում, կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, օդի որակի վրա ազդեցության գնահատում՝ համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

Հուլիսի 22-ին համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է: Այն բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից: Ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ: Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասինՊրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և ՀայաստանիցԹրամփը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինReuters․ Դուբայում գործող կրիպտոբորսան, ըստ հետաքննության, օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցներըՍանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համարԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովEFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո«Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել էՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունReuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրելՄենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ. Արման Աբովյան ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջներըՊակիստանի լեռներում հայտնաբերվել են չորս մարդու դիակներԻշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ. ԲեգլարյանՄխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականությանԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. ադրբեջանագետԱՄՆ-ում հանցավոր խմբավորման անդամը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանության համարՀետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդըԱրփինե Սարգսյան․ հակախտրականության մասին օրենքի ընդունումն օրակարգային և անխուսափելի քայլ էԻշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ ՀամբարյանԱրսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակներըԲեսենթ. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Չինաստանը կկատարի իր պարտավորությունները հազվագյուտ մետաղների վերաբերյալՆաոերոն հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումըՁեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին (տեսանյութ) Իրանի ռազմածովային շրջափակումը վերսկսելուց ի վեր ԱՄՆ-ը վերաուղղորդել է 24 նավԶախարովան քննադատել է Շվեյցարիայի «ճկուն չեզոքության» քաղաքականությունըՄարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին (տեսանյութ) Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորությունFox. Թուրքիան չի կարողացել բավարարել F-35-ներ ստանալու պահանջները «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերումԻտալիան պատրաստ է կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառովWildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. ՂազինյանԹրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասինՆիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված