Քեյթ Բլանշեթը պլանավորում Է ավարտել իր դերասանի կարիերան
Այլ
Դերասանուհի Քեյթ Բլանշեթը խորհրդածում Է ստեղծագործական կարիերան ավարտելու շուրջ: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել Է Vulture ինտերնետ-պորտալը, որին հաջողվել Է դերասանուհուց հարցազրույց վերցնել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Ո՞ւր ես կորել, Բեռնադեթ» (2019 թ.) ֆիլմի Նյու Յորքում կայացած պրեմիերային ցուցադրությունից հետո, ֆիլմ, որը պատմում Է մի կնոջ անձնական դրամայի մասին, որը փորձում Է երջանկություն գտնել աշխարհի ծայրում:
«Այո՛, ինձ համար եկել Է կանգ առնելու ժամանակը,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դերասանուհին իսկապես խորհրդածում Է դերասանական կարիերան դադարեցնելու մասին, ինչպես նա դեռ փետրվարին Էր ասել հարցազրույցներից մեկի ժամանակ՝ խոստանելով զբաղվել ճուտիկներին կերակրելով և Բոլեսլավ Պրուստի վեպերի ընթերցանությամբ:- Այո՛, միանգամայն, լիովին: Եվ ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհի հանդիսատեսները, դիտելով այդ ֆիլմը, կասեն.
«Այո, իսկապես նրա համար եկել Է կանգ առնելու ժամանակը»: Քեյթ Բլանշեթի խոսքով՝ ինքը «մտադիր Է նախապես ներողություն խնդրել», բայց միեւնույն ժամանակ խոստովանել Է, որ նման մտքերն իրեն սկսում են տանջել ամեն անգամ, երբ ինքն ավարտում Է նկարահանումները:
«Այո, այդպես տեղի Է ունենում ամեն անգամ»,- ընդգծել Է նա: Ծնունդով Մելբուռնից (Ավստրալիա) Բլանշեթն սկսել Է Սիդնեյի թատրոնների բեմերում խաղալ դեռ ուսանողական տարիներին: 1990-ական թվականներին նկարահանվել Է մի քանի ավստրալական հեռուստասերիալներում, իսկ այնուհետև մի քանի դեր Է խաղացել Հոլիվուդում: 1998 թվականին նա համաշխարհային ճանաչում Է ստացել՝ Անգլիայի Եղիսաբեթ Առաջին թագուհու դերը կատարելով Շեքհար Քուփերի «Եղիսաբեթ» կինոնկարում: Այդ դերը նշվել Է «Ոսկե գլոբուս» եւ Բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակներով, այդ ժամանակ Էլ նա առաջին անգամ անվանակարգվեց «Օսկար»-ի:
Դրան հաջորդել Է Փիթեր Ջոնսոնի «Մատանիների տիրակալը» (2001 թ.) կինոեռերգությունում բարի ոգիների թագուհի Գալադրիելի դերը և հոլիվուդյան աստղ Քեթրին Հեփբյոռնի դերը Մարտին Սքորսեզեի «Ավիատոր» (2004 թ.) դրամայում, որի համար Բլանշեթը «Օսկար» ստացավ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի կատարման համար: 2013 թվականին Էկրան բարձրացավ Վուդի Ալենի «Ժասմին» դրաման, որտեղ Բլանշեթը մարմնավորել Է մի կնոջ, որը մի ակնթարթում կորցնում Է տունը, կարողությունը, ամուսնուն: Քննադատներն այս աշխատանքը առավել հաջողվածներից մեկն են համարել նրա կարիերայում: Այն բազմաթիվ պարգևներ բերեց դերասանուհուն, այդ թվում՝ BAFTA մրցանակ, «Օսկար» և «Ոսկե գլոբուս»: Ընդամենն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում դերասանուհին արժանացել Է երկու «Օսկար» մրցանակի, երեք «Ոսկե գլոբուսի» եւ երեք BAFTA մրցանակի, ինչպես նաև ավստրալական և ամերիկյան մի շարք այլ պարգևների, 2008 թվականին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնվել Է նրա աստղը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող