«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց
Իրավունք
Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»,-գրել է Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։
Նշված անձինք իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել էին Հայաստանի քննչական կոմիտե։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու