Disney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար
Լուսանկարներ
Դիսնեյի աստղը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նա Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որոնցում կուրծքը երևում է:
23-ամյա Դավ Քեմերոնին քննադատել են, քանի որ միկրոբլոգում իրեն մեծամասամբ երեխաներ են հետևում և այդպիսի լուսանկարները նրանց համար անընդունելի են: Այնուամենայնիվ, աղջիկն ամենևին ուշադրություն չի դարձրել մեղադրանքներին, հայտնում է The Sun-ը:
Ավելին՝ երբ Քեմերոնին նախատել էին կրծկալ չհագնելու համար, աղջիկը պատասխանել էր․ «Եթե ուզում ես, հանիր քո կրծկալը: Մի թաքցրու քո բնական մարմինը»:
Լուսանկարների տակ դերասանուհին գրել է․ «Մեր աղջիկներն արժանի են ամենալավին: Ժամանակն է բոլոր երեխաներին ծանոթացնել ֆեմինիզմի և հոգևորի հետ, որը կենտրոնացած է կանանց վրա: Սա աճող կանացի դարաշրջանն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)