Ինչպես են թռչուններն ընկել А321 օդանավի շարժիչի մեջ. հրապարակվել է տեսանյութ
ՏեսանյութերՌուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը, ովքեր որոշել են վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող