Bugatti-ն ցուցադրել է 8 մլն եվրո արժողությամբ նոր հիպերքարը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Վաղը Մոնտերեիում սպասվում է Bugatti-ի նոր մոդելի դեբյուտը: Հիպերքարն ստացել է Centodieci անվանումը: Այն իտալերենից թարգմանաբար նշանակում է «110»: Այդպիսի անվանումը խորհրդանշում է օրիգինալ EB110 SS մոդելը, գրում է enovosty.com-ը:
Հիպերքարը կթողարկվի 10 օրինակով: Մեկ մեքենայի արժեքը կկազմի 8 մլն եվրո (9,8 մլն դոլար): Մեքենան ունի երկու դուռ, օրիգինալ թափք, ինչպես նաև նալի տեսք ունեցող ռադիատորի վանդակաճաղեր: Հիպերքարն ունի նաև հինգ օդափոխիչ:
Մեքենայի տեխնիկական հատկանիշների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Դրանք կլինեն օգոստոսի 16-ին՝ պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)