Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ մասին գրել Է The Wall Street Journal-ը:
Նա արդեն քննարկել Է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, և նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում Է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:
Հրատարակության աղբյուրների տեղեկավտությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սակայն Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:
Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը և Գրենլանդիայի վարչապետի գրասենյակում մեկնաբանությունների խնդրանքին չեն պատասխանել:
Թերթը հիշեցնում Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար Է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաև Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը:
Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին Է, որը գտնվում Է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս - արևելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն Է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված Է սառույցով: Կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)