Մահացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան
Այլ
Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այդ մասին հայտնել Է Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությունը:
Քրիստինան ծնվել Է 1947 թվականի փետրվարի 18-ին: Մարեյկե անունը ստացած արքայադուստրը արքայադուստր Յուլիանայի և արքայազն Բեռնարդի չորրորդ և ամենակրտսեր դուստրն Էր: Ավելի վաղ նա նոր անուն Է ընտրել իրեն՝ Քրիստինա:
Նա Նիդեռլանդների գործող թագավոր Վիլեմ-Ալեքսանդերի հորաքույրն Էր և Բեատրիքս նախկին թագուհու քույրը: «Մենք վշտացած ենք մեր թանկագին քրոջ ու հորաքրոջ մահվան կապակցությամբ, նշվում Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է թագավորական ընտանիքի անունից:- Քրիստինան հիանալի մարդ Էր և շատ բարի սիրտ ուներ: Իր երաժշտական տաղանդով նրան հաջողվել Է հուզել բազմաթիվ մարդկանց հոգիները: Մենք բազմաթիվ հիանալի հիշողություններ ենք պահպանել նրա մասին»:
Արքայադուստրը հոլանդական թագավորական ընտանիքի՝ լայն հանրությանն առավել հայտնի անդամներից մեկն Էր, քանի որ տակավին երիտասարդ հասակում հրաժարվեց գահի և հասարակայնության ուշադրության կենտրոնում ապրելու հավակնություններից: Նա ապրել Է ԱՄՆ-ում և Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել Է և երեք երեխա Է ունեցել: 1996 թվականին ամուսնալուծվել Է:
Արքայադստերը հրաժեշտի փակ արարողությունը տեղի կունենա Նորդեյնդե պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող