Ջոկովիչը քառորդ եզրափակչում է
Սպորտ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Մրցաշարի երրորդ շրջանում սերբ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Պաբլո Կարենյո Բուստեին:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 31 րոպե:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի Լյուկա Պուի հետ, ով ավելի վաղ հաղթել էր Կարեն Խաչանովին:
Երրորդ շրջանում պարտություն է կրել նաև Ռոջեր Ֆեդերերը: Վերջինս 3:6, 4:6 հաշվով զիջել էր Անդրեյ Ռուբիլյովին
Նշենք, որ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպոինն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան