Քվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսում Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան 156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակ Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա Գրիգորյան Երկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակ ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան «Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալ Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններում ՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել Կրեմլը Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը 

Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ. Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ

Հասարակություն

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը այս օրերին գտնվում է Հայաստանում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նա խոսել է իր ապագա ծրագրերի մասին։

«Այս անգամ այցիս նպատակը նախորդներից շատ տարբեր է։ Քանի որ մեկուկես ամիս առաջ ես թողարկեցի հայերեն երգերի իմ առաջին ալբոմը, ուստի շտապեցի գալ եւ ներկայացնել այն հայաստանցի հանդիսատեսին»,-պատմել է երգչուհին։  

Պոլսահայ երգչուհին շեշտել է նաեւ, որ հայերեն երգերի ալբոմի թողարկման նպատակը Թուրքիայում հայկական երաժշտության տարածումն է. «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն եւ լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, եւ որպես այդ սիրո արտահայտում որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել։ Ցավոք, ինչպես ցանկացած օտար երկրում, Թուրքիայում նույնպես հայերենը հայերի շրջանում «դժվար է խոսվում», եւ այս ալբոմը թողարկելուս նպատակը այն էր, որ փոքրից մեծ հայերեն երգեր լսեն։ Ուզեցի, որ հայկական երաժշտությունը նրանց տներում հնչի»։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական ինքնության պատճառով իր գործունեության ընթացքում Թուրքիայում որեւէ խոչընդոտի չի հանդիպում՝ երգչուհին պատասխանել է.

«Նախկինում Թուրքիայում հայկական երգերի ալբոմ թողարկելը շատ դժվար էր. ոչ միայն հայերեն, քրդերեն երգերի հանդեպ էլ կարծես արգելանք կար։ Սակայն վերջին 10-20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, եւ ազգային փորքամասնության ներկայացուցիչ արվեստագետները ազատորեն կարողանում են գործունեություն ծավալել։ Ես նույնպես որեւէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա»։

Պատմելով Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին Մարալը նշել է, որ այցերի ընթացքում շրջում է տեսարժան վայրերով, սակայն առավել շատ սիրում է լինել մայրաքաղաքում. «Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երեւանը։ Երեւանը իմ համար յուրահատուկ վայր է։ Երեւանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձեւով է ներկայացվում եւ պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում պատրաստվում է համերգով հանդես գալ, Մարալ Այվազը պատասխանել է.   

«Շատ կցանկանայի այստեղ բեմել ունենալ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել։ Այս ալբոմի շնորհանդեսից հետո հայաստանցի գործընկերներիցս շատ դրական գնահատականներ ստացա, նույնիսկ առաջարկ եղավ զուգերգով հանդես գալու։ Սա ինձ համար պատիվ է»։    

Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը մոտ մեկ ամիս առաջ հանրության դատին հանձնեց «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը:Ալբոմում տեղ գտած բոլոր 7 երգերը հայերեն են: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:Նրա երգերը գործիքավորվել են ժամանակակից եւ հայկական երաժշտական նվագարաններով: Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել էհայկական եկեղեցական երգչախումբ:

Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնինեն «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել
Ամենադիտված