Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը տեղակացնում է, որ վաղը որոշ ժամանակով փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Իսահակյան փողոցին հարող մարզադաշտի արտաքին լուսավորության ցանցում տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ին` ժամը 10:30-14:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն