Կասիլյասը հնարավոր է խաղադաշտ վերադառնա դեկտեմբերին
Սպորտ
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հնարավոր է խաղադաշտ վերադառնա այս տարվա ավարտին:
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, 38-ամյա դարպասպահը դեկտեմբերին բուժզննում է անցնելու, որից հետո պարզ կլինի` կարող է արդյոք նա խաղալ:
Հիշեցնենք, որ իսպանացին ավելի վաղ սրտի կատված էր ունեցել և վիրահատության էր ենթարկվել:
Կասիլյասը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2015թ-ից: Իսկ մինչ այդ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն